Sports.ru-ն ներկայացրել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող 90 ֆուտբոլիստներին, որտեղ ընդգրկվել են նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը:
Վարկանիշը կազմելու համար որպես աղբյուր հանդես են եկել ակումբների մենեջերները, մարզիչները, գործակալները, Ռուսաստանի ֆուտբոլային միության աշխատակիցները և անձամբ ֆուտբոլիստները:
Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ ճանաչվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը,ում տարեկան եկամուտը կազմում է 7 մլն եվրո:
Համաձայն այս հաշվարկների Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» տարեկան վաստակում է 2.4 մլն եվրո, իսկ Արազ Օզբիլիսը 2 մլն եվրո: