ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի քննարկումը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղելուց առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հարցը սկսեց անեկդոտով, հուշելով, թե արտագաղթի պայմաներում նա շուտով կդառնա համայն հայության նախարար։
«Մեկը նամակ է գրում տուն, ասում է օրը 200 կմ նահանջելով գալիս ենք, էսպես, որ գնա, տուն եմ հասնելու»,-նշեց նա։
ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Գերմանացի՞ էր»։
«Չէ Լոռեցի»,-հակադարձեց Արամ Մանուկյանը և շարունակեց. «Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից բալանսից անցնում է ձեր՝ Սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ որ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայութան նախագահ, կամ նախարար»։
Արամ Մանուկյանը նշեց, թե միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160 000 հայաստանցի է անցել։
«Սա ողբերգություն է և այն, որ Սփյուռքի կառույցները մեծանում են, ձեր ոլորտը մեծանում է, ոլորտի ֆինանսավորումը շատանում է չգիտեմ...Հիմա հարցը ես նորմալ չեմ համարում, որ դեսպանատներում, որոնք ներկայացնում են ՀՀ-ն, Սփյուռքի նախարարությունը պետք է ունենա հաստիք, դա ինչ է նշանակում։ Դուք էս պետության մե՞ջ չեք, կամ այդ հաստիքներն ի՞նչ պետք է անեն առանձին, որ չի անում այս դեսպանությունը»,-հարցրեց նա։
Հրանուշ Հակոբյանը հստակեցերց, թե Սփյուռքի նախարարությունը դեսպանություններում իր ներակյացուցիչները չունի։ Ըստ նրա, այնտեղ ընդամենը ավելացել են դիվանագետների հաստիքներ, որոնք կաշխատեն սփյուռքի հետ։
Արամ Մանուկյանը նշեց, թե ո՞ր դեսպանատունն է, որ չկա նման աշխատակիցներ։
«Օրիանկ ՌԴ դեսապանատան դիավանագիտական աշխատողների թիվը բավարար չէ, որ ամեն ինչով զբաղվեն, ուղղակի մեկ հաստիք ավելացվեց, որ աառավել ուշադրություն դարձնեն սփյուռքին։ Ընդամենը ուժեղացեցինք մեր դիվանագիական ներկայացուցչությունը»,-նշեց նախարարը։