Ռուսաստանցի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրաժարվել է նկարահանել «Արքայազն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղալու էր Բրյուս Ուիլիսը: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է ռեժիսորի Facebook-յան էջում:
Անդրեասյանի խոսքերով դա եղել է« ամենակարևոր ընտրություններից մեկը» ռեժիսորի իր կարիերայի ընթացքում:« Ես ինձ խոսք եմ տվել, որ Ամերիկայում ես նկարահանեմ միայն շատ լավ կինոնկարներ, քանի որ այստեղ ամեն ինչ սկսվում է զրոյից և այդպիսի մեկ ֆիլմ ես արդեն նկարահանել եմ (American Heist)»,- գրում է Անդրեասյանը:
Այս գրառման տակ թողնված մեկնաբանություններում ռեժիսորը բացատրում է իր որոշումը: Մասնավորապես նա նշում է, որ որակյալ կինոնկար նկարահանել ստուդիայի կողմից նշանակված ժամկետներում անհնար է լավ կինո նկարահանել, բացի դա նա նաև ավելացնում է, որ ֆիլմի սցենարը վատը չէ, սակայն նաև շատ լավն էլ չէ: Միաժամանակ Անդրեասյանը խոստովանում է, որ կցանկանար աշխատել Ուիլիսի հետ, որին անվանում է «մեծագույն» և «մանուկ ժամանկվա կուռք»:
Ինչպես հիշեցնում է Лента-ն «Արքայազն» ֆիլմի անոնսը հայտարարվել է Տորոնտոյում 2013 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ հայտնել էին, որ ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել արդեն հոկտեմբերից: