ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի հասկանում, թե ինչու է ժողովուրդը մեղադրում Սամվել Ալեքսանյանին Ծածկած շուկան հանրախանութի վերածելու համար: Նրա հավաստմամբ` այն հիմա ավելի լավ տեսք ունի, և այնտեղ ավելի մաքուր է:

«Եթե կառուցած լիներ Բարգավաճից կամ ՀԱԿ-ից մեկը, որևէ մեկը ձեն չէր հանի: Բայց Սամվել Ալեքսանյանի դեպքում բոլորը դեմ են: Մարդը կառուցել ա գեղեցիկ, սիրուն ինչ-որ շուկա, որտեղ մաքուր ա: Ի՞նչ պատմամշակութային արժեք, ի՞նչ սյուն: Պատմամշակութայինը դրսիցա երևում»,- հավելեց Հայրապետյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ պատմամշակութային արժեքը կորել է, քանի որ ավելացել է երկրորդ հարկը, Հայրապետյանն ասաց. «Ես լինեի 25 հարկ կավելացնեի»: