Մեր ժողովրդին նպաստներ պետք չեն, քանի որ մարդիկ դրանից ծուլանում ու չեն աշխատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Պատգամավորների աշխատավարձերը, կարծում եմ, պետք է բարձրանա: Միգուցե էդ դեպքում նրանցից բարձր որակի աշխատանք կպահանջվի»,- ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը, Հայրապետյանն ասաց, որ ֆուտբոլի վիճակը դրանից չի ծանրանա, ընդհակառակը դրանից ավելի լավ կլինի, քնաի որ հայ ֆուտբոլիստներն արդեն լեգիոներներ չեն կոչվի:

«Ես առանձնապես ժամանակ չեմ ունեցել ուսումնասիրելու Մաքսային միությունն ինչ է իրենից ներկայացնում, լավ է, թե վատ, բայց վատ չէր լինի ֆուտբոլի համար»,- իր խոսքում հավելեց Հայրապետյանը: