ՀՖՖ նախագահ Ռուբեն Հարապետյանի հրավիրած ասուլիսին, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Վոլեյբոլի ֆեդերացիայում կայացած ընտրություններին և արդյոք արդա՞ր էին, թե՞ ոչ Հայրապետյանը ծիծաղելով պատասխանեց. «Ընտրությունների մասին հարց տալուց Հայաստանում չեն հարցնում` ով ընտրվեց, հարցնում են` արդար է, թե ոչ: Ի~նչ մի կառույց ա վոլեյբոլի ֆեդերացիան, որ մեկ էլ քննարկում եք: Բոլոր հարցերը սպորտի նախարարն է որոշում, որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ իրավունք չունի խառնվելու ու որոշումներ կայացնելու: Օլիմպիական կոմիտեն ի՞նչ կապ ունի: Ամեն մեկն իր տեղում պետք է լինի»,- նշեց Հայրապետյանը` կարծիք հայտնելով, որ հնարավոր է Արթուր Բաղդասարյանն այն մարդն է, ով կկարողանա ղեկավարել ֆեդերացիան:
«Չեմ հասկանում` պարտադիր է անպայման ինչ-որ կուսակցությունի՞ց լինի, թող էս անգամ էլ ուրիշ մեկը լինի»,- եզրափակեց Հայրապետյանը: