Մասնագիտացված The Spirits Business պարբերականը Լոնդոնում անցկացրել է ալկոհոլի արտադրողների շրջանում ամենաազդեցիկ մրցույթներից մեկը Vodka Masters 2013 անվամբ:
Մրցանակներ հանձնելու որոշումը կայացրել են մրցույթի ժյուրին, որի կազմի մեջ մտել են ալկոհոլային արտադրության մասնագետներ, դեգուստատորներ, ռեստորանների և հյուրանոցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ժյուրին գնահատել է արտադրանքի հիմնական հատկանիշները` արտաքին տեսքը, հոտը և համը:
Ինչպես նշում է Thespiritsbusiness-ը կա ակնառու առնվազն մեկ փաստ, որ օղու որակը նկատելիորեն բարելավվել է: Վերջին ժամանկներս սպառողները դարձել են ավելի կրթված, ինչը պարտդրում է արտադրողներին բարելավվել իրենց ապրանքի որակը:
Միաժամանակ պարբերականը նշում է, որ այս տարի նկատվել է սուպեր-պրեմիում օղիների թվի աճ համեմատած ստանդարտ և պրեմիում տարբերակների:
Անսպասելի չէ, որ մրցանակների մեծ մասը նվաճել են ռուսական օզիներ, ինչը վկայում է, որ Ռուսաստանը պատահաբար չի համարվում օղու հայրենիք:
Մասնավերապես մրցույթի փորձագետները Kremlin Award-ին պարգևատրել են Grand Premium Vodka ոսկե մեդալով: Մասնագետների կարծիքով Kremlin Award-ը իր մեջ միավորել է այն լավագույնը, ինչ ստեղծել է ռուսական բնությունը, պատմնությունը և տեխնոլոգիաները: