ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գնահատմամբ` յուրաքանչյուր հայ տղամարդու և ծնողի համար մեծագույն դժբախտություն է երեխայի հետ պատահած այնպիսի դեպք, ինչպիսին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ տեղի ունեցածը:
«Դա ծնողի բախտա` լինում է երեխան լավն է լինում, լինում է` ոչ: Յուրիկ Վարդանյանն էլ ա հոգնել, նույնիսկ փաստաբան չի վարձել: Նա դեպքի համար պատասխանատու չի: Ընտանիքի էրեխու հետ պատահածով պետք չի մարդու անվան հետ խաղալ: Յուրիկ Վարդանյանը կենդանի լեգենդ ա»,- իր խոսքում նշեց Հայրապետյանը:
Նրա խոսքերով` Յուրի Վարդանյանն ամեն վայրկյան փորձում է որևէ բան անել Հայաստանի սպորտն ավելի առաջ տանելու համար, և կոչ արեց սպորտը քաղաքականություն չտանել, քանի որ այդ դեպքում սպորտը հողին կհավասարվի:
«Հանգիստ թողեք էտ մարդուն: Յուրիկ Վարդանյանը միայն կարող է ոտքի կանգնեցնել հայկական սպորտը: Նա այն մարդն է, ով ամեն ինչ իր տեղում կդնի»,- հավելեց Հայրապետյանը: