Ուկրաինայում հարուցվել է քրեական գործ, որի հիմնական դեմքերն են երեք աշակերտ: 14-15 տարեկան դեռահասներ նկարահանել կարճամետրաժ պոռնոֆիլմ,  որը արագորեն տարածվել է դպրոցական միջավայրում: Իմանալով դրա մասին` դասատուները դիմել են կրթության վարչություն, որտեղից էլ հայտնել են ոստիկաններին:
Ինչպես հայտնում է Вести-ն, հղում կատարելով 0629.com.ua կայքին, պոռնոֆիլմում նկարահնավել են պատանի և աղջիկ, իսկ երրորդ դեռահասը նկարահանել է նրանց: Ընդհանուր տևողությունը ֆիլմի կազմել է երեք րոպե: « Ներկայումս պարզվում են կատարվածի բոլոր մանրամասները: Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 301 հոդվածի առաջին մասով «պոռնոգրաֆիկ նյութերի ներմուծում, արտադրություն, տարածում և վաճառք»,- հայտնում է կայքը:
Ինչպես նշում են լրագրողները 301 հոդվածի համաձայն օրենքի խախտողներին սպառնում է երեք տարվա ազատազրկում, սակայն դժվար թե դպրոցականները ստանան այդպիսի պատիժ, քանի որ անչափահաս են: