Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, ում պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ավարտվում է վաղը, Спорт Экспресс-ին հայտնել է, որ հնարավոր է իր կարիերան շարունակի Ռուսաստանում:
Մասնագետը նշել է, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի և Ազգային լիգայի թիմերի հետ:
«Հետաքրքրություն կա մի քանի ռուսական ակումբների կողմից: Սակայն դեռևս ոչ մի հստակ բան, ամեն ինչ խոսակցության մակարդակով է: Խոսքը գնում է Պրեմիեր Լիգայի և Ազգային Լիգայի մասին: Սակայն կրկնում եմ, որ այդ ամենը միայն խոսակցություններ են: Ակումբների անունը ես չեմ տա: Իմ գործերով զբաղվում է գործակալը, նա այժմ տեղեկություններ է հավաքում: Բացի դա իմ նկատմամբ հետաքրքրություններ են ցուցաբերում Եվրոպայից և Ասիայից ակումբներ: Չգիտեմ իրավիճակը երբ կպարզվի, գուցե վաղը, գուցե և մեկ ամիս անց»,- նշել է Վարդան Մինասյանը:
Մինասյանը գլխավորել է հավաքականը 2009 թվականից: