Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ոստիկանները ՀՀ կառավարության շենքի դիմացից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանին պատճառաբանելով, որ նա իրավունք չունի բարձրախոսով խոսել կառավարության շենքի մոտ քանի որ խանգարում է կառավարության աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունից։