Այս տարվա նոյեմբերի 8-ից մի շարք վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքեր են գործարկվելու:

Մասնավորապես, ըստ ճանապարհային ոստիկանության, նոր արագաչափ սարքերը գործարկվելու են հետեւյալ վայրերում՝

1. Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 66.1 կմ (Արագածոտնի մարզ, Ռյա թազա գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Հ-21 «Հ-17 - Հոռոմ - Արթիկ - Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.6 կմ (Արագածոտնի մարզ, Նորաշեն գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: