Forbes-ը ներկայացրել է իր ամենամյա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկյանիշային աղյուսակը :
Աղյուսակը կազմելիս պարբերականը ղեկավարվել է չորս չափանիշներով:
Առաջինը նրանք ուսումնասիրել են, թե արդյոք թեկնածուն ազդեցություն ունի շատ մարդկանց վրա: Հռոմի Պապը 1.2 մլրդ կաթոլիկների կամ աշխարհի 1/6 բնակչության հոգևոր առաջնորդն է: Մայքլ Դուկեն Wal-Mart Stores աշխարհում խանութների ամենամեծ ցանցի սեփականատերը աշխատանքով ապահովել է 2.1 մլն մարդու:
Այնուհետև պարբերականը գնահատել է յուրաքանչյուր թեկնածուի ֆինանսական աղբյուրները: Պետության ղեկավարների համար մենք գնահատել ենք երկրի ՀՆԱ-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրենների համար` կազմակերպության ակտիվները և եկամուտները: Աղյուսակը կազմողները հաշվի են առել նաև սեփական եկամուտները, այսպես աշխարհի ամենահարուստ մարդը Կարլոս Սլիմ Հելուն աղյուսակում զբաղեցրել է 12-րդ տեղը: Գնահատվել են նաև այլ արժեքավոր աղբյուրներ. այսպես Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը զբաղեցրել է ութերորդ տեղը, քանի որ նրան է պատկանում աշխարհի նավթի պահուստի 20%-ը:
Վարկանիշային աղյուսակը կազմելու երրորդ ցուցանիշը եղել է, թե արդյոք թեկնածուները ազդեցիկ են բազմաթիվ ասպարեզներում: Օրինակ Բիլ Գեյթսը(աղյուսակում 6-ը) ազդեցիկ է, քանի որ նա միլիարդատեր է, մեծ բարերար և աշխարհում համար մեկ համակարգչային ծրագրերի սեփականատերն է:
Վերջապես աղյուսակի կազմողները հաշվի են առել, թե թեկնածուները ինչպես են օգտագործել իրենց ազդեցությունը : Այսպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաբարձր տեղն է գրավել 2013 թվականի աղյուսակում, քանի որ ցուցաբերել է իր հզորությունը երկրի ներքին և արտաքին հարցերում: Արտաիքն ասպարեզում նրա ազդեցությունը երևացել է կապված Էդվարդ Սնոուդենի և Սիրիայի պատերազմի հետ:

Այսպիսով 2013 թվականի ամենաազդեցիկ մարդկանց լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը` 

1. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին 

2. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա 

3.Չինաստանի նախագահ և Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպին 

4.Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 

5.Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկել 

6. Microsoft կազմակերպության նախագահ Բիլ Գեյթս

7. ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկե

8.Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ 

9. Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրաղի 

10.Wall Mart Stores-ի նախագահ Մայքլ Դուկե