Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 30-ին` ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զոհեր ու վիրավորներ չկան:

«Կրակոցներին պատասխանել ենք, բայց որոշ նկատառումներից ելնելով` Նոյեմբերյանի հատվածի ճանապարհը փակել ենք»,- ասաց ՊՆ խոսնակը: