Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Նվեր Բալոյանի գործի դատավարությունը:
Գյումրիի 28-ամյա բնակիչ Նվեր Բալոյանը մեղադրվում է 2011 թվականին կատարած բռնաբարության համար,-այս մասին գրում է Առաջին լրատվականը:
Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 21-ին Բալոյանը իր «Գազել» միկրոավտոբուսով Շիրակ գյուղից Գյումրի վերադառնալիս միկրոավտոբուսը վարել է Շիրակ գյուղի մերձակա հանդամաս: Նա վարորդի նստատեղից տեղափոխվել է մեքենայի սրահ և մեքենայում գտնվող աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, ապտակներ է հասցրել, բռնի կերպով մերկացրել և բռնաբարել է նրան՝ խախտելով աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը:
Նվեր Բալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Բալոյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: