ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի քննարկումները: Այսօրվա քննարկմանը մասնակցում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով, թե Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրենքից հետո իր աշխատավարձն ինչքան կդառնա, ՄԻՊ-ը նշեց.
«15.5 գործակից է սահմանվել»,- նշեց նա:
Լրագրողից մեկի այն դիտարկմանը, թե մեկ միլլիոն է դարձել, նա արձագանքեց, որ դա «կեղտոտ» գումարն է. «Մաքուրը» եթե նայենք , դա վելի փոքր գումար է»:
Նա նշեց, որ իր աշխատավարձն այդ նոր օրենքով բարձրանալու է մոտ հարյուր հազար դրամի չափով:
«Իմ աշխատավարձը մինչ այս նոր օրենքը եղել է առաջին հնգյակում, նույնիսկ առաջին եռյակում, ես էդպես եմ եկել այդ աշխատանքին , ինձ հրավիրել են աշխատանքի որոշակի բարձր ստատուսով : Հիմա ոչ թե նույնիսկ բարձրացում է, այլ իջեցում է, բայց քանի որ ֆինանսական խնդիր ինձ դա չի առաջացնում, ես այդ ստատուսային հարցերին ժպիտով և անտարբեր եմ վերաբերվում», - նշեց նա:

Կ. Անդրեասյանը նշեց, որ գնահատում է, որ գոնե այդ Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը առաջին տասնյակում է և հայտարարեց, որ այդպես էլ պետք է լինի: