Քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 31-ի առավոտյան իրավիճակ լարված էր: Նշենք, որ քաղաքապետարանում այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանին պետք է քննարկեր քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ առաջարկը:

Երբ քաղաքացիները փորձեցին մտնել քաղաքապետարան նիստին մասնակցելու համար, նրանց և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, ինչի հետևանքով բերման ենթարկվեցին ակտիվիստներ Վահագն Մինասյանն ու Դվին Իսանյանսը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ  նրանք պետք է ավելի վաղ տեղեկացնեին նիստին մասնակցելու իրենց ցանկության մասին, քանի որ այս պահին դահլիճում տեղ չկա: