Լևոնի հերթական բլեֆն է էլի, մնում մնումա սենց ոչ հարիր մեր ժամանակներին ինչ-որ բաներ ա մոգոնում և ասում: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, նման ձևով սկսեց իր խոսքը ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Ես օրինակ էդ գրվածքից բան չհասկացա, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Ես էս վերջին 23 տարի է չէ, որ անկախություն ունենք, ես ասենք, որ գնահատելու լինեմ Սերժ Սարգսյանի էպոխան՝ ամենավստահ նախագահն է վերջին էս երեք նախագահներից, որը վայելում է թե իր կուսակցության հովանավորությունը, վստահությունը եւ թե ընդհանրապես ներքին ու արտաքին միջավայրում նա ունի իր ձեռագիրը»:

Հ. Հարությունյանի գնահատմամբ Սերժ Սարգսյանն առաջ է գնում հաստատուն քայլերով: «Որտեղ Սերժ Սարգսյանը լինի, ով ուզում է լինի, կլինի այնպես ինչպես նրանք ուզում են, որովհետեւ նրանք ունեն իրենց քաղաքականությունը, իսկ մենք մեր քաղաքականությունն ենք վարում: Հետո էդ տոնը, էդ բանը ես դատապարտում եմ, չի կարելի նախկին նախագահը … օրինակ եթե Սերժ Սարգսյանը այդպիսի նամակ գրեր Լեւոնի դեմ սարսափելի փաստերով կգրեր», - նշեց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչ սարսափելի փաստեր կներառեր ըստ ձեզ, ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքել է.«Չգիտեմ, էն ինչի մեջ մեղադրում է ինքը Սերժ Սարգսյանին, դրա հիմնադիրը եւ բանը ինքն է: Ինչի մեջ մեղադրում է այդ կետերի .. կարելի է ավելի ընդարձակ անուն ազգանուններով, փաստերով եւ ամեն ինչով ապացուցել, որ դրա հիմնադիրը ինքն է»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, էթիկային մոտ չէ, երբ նախկին նախագահը ինչ-որ բաներ է ասում գործող նախագահին: Իսկ այն հարցին, թե Լեւոն Տեր- Պետրոսյանը խոսել էր նաեւ Արցախից եւ նշել, որ Սերժ Սարգսյանի իշխանավորության յուրաքանչյուր օր կորուստ է ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Արցախին, Հանրապետական պատգանավորը պատասխանել է այսպես.«Գիտեք ինչ կա այդպիսի պոպուլիստական հայտարարություն կարող է անել միայն այնպիսի մի մարդ, որը իրավիճակից կտրված է եւ վիրտուալ է նայում աշխարհին: Օրինակ, ես հարց եմ տալիս Լեւոն Տեր- Պետրոսյանին, ինչ անի Սերժ Սարգսյանը, որպեսզի արգելի Ադրբեջանի դիպուկահարներին, որ կրակում են խաղաղ բնակչության վրա: Էս հարցին ով կարող է պատասխանել»:

Այն հարցին, թե ամսական 160 հազար քաղաքացի հեռանում է, դրա համար է՞լ Սերժ Սարգսյանը պատասխանատու չէ, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Արտագաղթը շատ ցավալի հարց է, շատ, որին ես պատրաստի դեղատոմս չունեմ, որ ձեզ հիմա ասեմ, մենք սկսած նախագահից պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք արտագաղթը, եթե ոչ լիարժեք ձեւով, ապա գոնե նվազեցնենք»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հայտնեց , որ դատապարտում է Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարությունը: «Եթե ընդդիմության գոյությունը գնահատվի նամակներով, ապա օրը տասը, կամ տանսհինգ նամակ կգրեն», - գտնում է նա:
Նրա խոսքերով, ՀՀ-ի վարկանիշը ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի աչքին չի ընկել: «Դա շատ պատասխանատու հարց է: Ես պետք է գնամ Եվրամիություն, ընդեղ հարցնեմ, տեսնեմ ընգելա, թե չի ընգե՞լ: Ես էդ հնարավորությունը չունեմ», - նշեց նա: