ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի քննարկումները:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց եվրոինտեգրման շրջանակներում ֆինանսական այն ցուցանիշները, որոնք տեղ են գտել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում:

«Եվ ուզում եմ ասել, որ մենք պետք է խոսենք բյուջեի եկամտային մասի մասին, որովհետև ավելի շատ ֆինանսական ցուցանիշներ մենք ունենք եկամտային մասում , քան ծախսային մասում: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտներում ծրագրավորված է դրամաշնորհների ստացում 13 մլն եվրոյի չափով: Դրանք բյուջետային աջակցության դրամաշնորհներ են և օգտագործվում են այնպես, ինչպես՝ մեր մնացած բոլոր եկամուտները, հարկերն ու տուրքերը», - նշեց նա: 
Այս ելույթին հարցով արձագանքեց ԲՀկ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, հարց ուղղելով, թե Մաքսային Միության վերաբերյալ հայտարարությունից հետո Եվրոպական դրամաշնորհներն արդյո՞ք կարող են ինչ-որ ձևով չլինեն կամ պակասեն, կամ պրոբլեմներ լինեն:

«Մենք վստահ ենք որ լինելու է, թե ոչ », - հարցրեց նա:

Ի պատասխան այս հարցի, ֆինանսների փոխնախարարն առաջարկեց այս հարցն ուղղել ԱԳՆ տեղակալին «Ես ավելի շատ ֆինանսական ցուցանիշների մասին կարող եմ խոսել, սակայն ձեր հարցին կպատասխանեմ: Այսօրվա դրությամբ այո, դեռևս վստահություն ունենք, որ այդ գումարները լինելու են: Ավելի շատ վստահություն ունենք, որ լինելու են, քան թե որ չեն լինելու», - հորդորեց նա:

Նա կոչ արեց, որ ԱԳՆ փոխնախարարը նույնպես պատասխանի այս հարցին, ինչին ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Իհարկե, մենք մեր հարցերը կուղղենք պարոն Մնացականյանին, բայց, իհարկե, եթե Պարոն Մնացականյանը գիտի, թե մեզ ինչ է սպասվում ապագայում, ինչին ես մի քիչ կասկածում եմ, որ ինչ-որ մեկը գիտի, թե մեզ ինչ է սպասվում ապագայում: Եվ այստեղ պարոն Մնացականյանի պրոֆեսիոնալ ունակությունները, ինչը ես բարձր եմ գնահատում, կապ չունեն», - նշեց նա: