Եվրոինտեգրման շրջանակներում ֆինանսական ցուցանիշների հատկացումները հայտնելուց հետո, Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա հարցը վերաբերում էր ՀՀ-ի արտաքին պարտքին:

«Որքա՞ն է մեր արտաքին պարտքը, հարաբերակցությունը նրա ՀՆԱ-ի, կամ բյուջեի հետ և դինամիկան անցյալ տարվա համեմատ», - հարցրեց նա:

Իսկ նրա երկրորդ հարցը հնչում էր այսպես. «Ես գիտեմ, որ բյուջեն կազմվում է էս կոնցեպցիայով՝ պատվեր են իջեցնում, դուք էլ ֆինանսավորում եք, ի՞նչ է ձեզ իջեցրել ԱԳՆ-ն եկող տարվա համար:

Ի պատասխան նախ Պ. Սաֆարյանը նկատեց, որ պատգամավորը մեկ նիստ շուտ է իր հարցը տալիս, և հաջորդ նիստին են դա քննարկելու:

«Ու ջղայնացած տոնով եք հարցնում», - նկատեց նա:

«Իհարկե ջղայնացած, ասեմ: Շարունակեմ, երեկ այս դահլիճում, հիմա առաջարկս ասեմ, կտեսնեք, որ հումորն ավելի շատ է, քան զայրույթը, այսպիսի մի միտք գնաց, որ աշակերտների պակասելու հետ կապված խնայում է եղել և դա մեծ հաջողություն է: Սենց բան ասոցացնեմ, եթե Ասոցացիան համաձայնագիր չկա, Մաքսայինն էլ մերժի, առաջ կընգնենք, բյուջեում ահագին գումարներ կտնտեսվեն», - նկատեց նա:

«Ինչա՞ ասում: Ի՞նչ կլինի, եթե մերժեն», - հարցրեց փոխնախարարը:

Ինչին ի պատասխան, պատամավորը կրկին բացատրեց իր ասածը, որին էլ հետևեց փոխնախարարի հետևյալ պատասխանը.
«Ձեր ելույթի առաջին մասն ուզում եմ ասել, որ շատ առնչություն չուներ այն ֆինանսական ցուցանիշների հետ, որ ես ներկայացրեցի: Շատ մեծ կապ չկարողացա գտնել, կներեք: Ի՞նչ կապ ուներ երեկվա կրթության քննարկումը, հնարավորություն ունեի՞ք, երեկ ասեիք, ինչի թողեցիք էսօր: Ձեր բոլոր հարցերը հանեք, մենք տեղեկանքի ձևով կտանք: Բյուջեի մեջ պարտքը գրածա 4.7 մլն դոլար: Ձեզ ինչ ցուցանիշ հետաքրքրում է, մեզ ցուցակով տվեք, մենք կպատասխանենք», - նշեց նա: