Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Նարեկ Մ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է այգում` ցայտաղբյուրից ջուր խմելիս վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Իջևանի Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Արշակ Օ.-ն փայտով հարվածել է Նարեկ Մ.-ի գլխին: Նույն օրը, ժամը 21.00-ին, Նարեկ Մ.-ի մորից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արշակ Օ.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողներին: Կատարվում է հետաքննություն: