Ղազար Մկրտչյանն, ըստ մեղադրանքի, Երևանի ավագանու ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու դիտավորությամբ, կնոջ՝ Անահիտ Համբարձումյանի հետ 2013թ. մայիսի 5-ին` ժամը 08:20-ի սահմաններում, գնացել է Երևանի Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցում գտնվող թիվ 97 դպրոցում տեղակայված թիվ 11/32 ընտրական տեղամաս, ստացել երկու քվեաթերթիկ և ծրար, մեկից ավելի անգամ փորձել է քվեարկություն կատարել: Սակայն «իր կամքից անկախ հանգամանքներով` չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ տեղում բռնվել է ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից»: Ամբաստանյալ Ղազար Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր իմանալով՝ քվեաթերթիկները երկուսն են, քանի որ պետք է ընտրի մեկ կուսակցություն և մեկ թեկնածուի: Քվեաթերթիկները չի կարդացել, քանի որ տեսողությունը վատ է եղել և տան անդամներից, ինչպես նաև գովազդներից իմացել է, որ պետք է ընտրի նախավերջին հատվածում նշված կուսակցությանը և թեկնածուին: Իրենից առաջ կուտակում չի եղել, ինքը ընտրողներից թվով երրորդն է եղել: Հանձնաժողովի նախագահի հարցին պատասխանել է, որ քվեաթերթիկները երկու հատ են և մատնացույց է արել այն անձին, ով իրեն տվել է երկրորդ քվեաթերթիկը: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 21-ի դատավճռով գտել է, որ ամբաստանյալ Ղազար Մկրտչյանի ցուցմունքները` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ չկատարելու մասով, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են գործի այլ ապացույցներով: Դատարանն ամբաստանյալ Ղազար Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ, և դատապարտել պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը կենսաթոշակառու է, նախկինում դատված չի եղել, ՀՀ ոստիկանության զորքերում իր ֆունկցիոնալ պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար պարգևատրվել է պատվոգրերով և «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով:
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբեր ամսին
Կայանալու է «Գոյ» թատրոնի հերթական դատական նիստը․ ի՞նչ է սպասվում
Նախքան սպառազինությունների ձեռքբերման մասին նյութեր հրապարակելը ճշտումներ կատարեք գերատեսչության հետ․ ՊՆ
Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար
Եղանակը Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբեր ամսին
1
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
2
Եղանակը Հայաստանում
3
Կայանալու է «Գոյ» թատրոնի հերթական դատական նիստը․ ի՞նչ է սպասվում
4
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»