ԳԱԼԱ-ն գրում է`

Բաղրամյան պողոտայից ոստիկանները բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ եւս երեք ակտիվիստները: Նրանք նախագահականի դիմաց տոնել են Helloween եւ իրենց հետ նախագահական դդումներ են տարել: Ոստիկանները բռնություններով, ակտիվիստների շորերը պատռելով ստիպողաբար նստեցրել են ոստիկանական մեքենաներ:

Այս պահին Արգիշտի Կիվիրյանն ու մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ գտնվում են Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում:

Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ոստիկանական բաժանմունքում գտնվող Արգիշտի Կիվիրյանը: «Ինձ, Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին ու Նանե Մինասյանին ապօրինի կերպով Բաղրամյան պողոտայից՝ Ակադեմիայի շենքի մոտից բռնի կերպով տարել են… հասել ենք այս օրին, որ մի մեքենայի մեջ չորս ոստիկան հետեւն էր նստել եւ մեզ բռնի կերպով տարել են»,-
ասել է Արգիշտի Կիվիրյանը: Հարցին, թե ինչ հիմնավորմամբ են նրանք ակտիվիստներին բաժանմունք տեղափոխել, Կիվիրյանն ասել է. «Որեւէ պահանջ չի ներկայացվել, ապօրինի բռնել քցել են մեքենան ու բերել են ոստիկանություն»:

 

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: