«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների (Նոր Նորքի մնացած զանգվածներում կնկատվի գրաֆիկի խախտում), Բագրևանդ 1 և Մոլդովական 27 համարների, Ջրվեժի, այդ թվում Մայակ, Բանավան թաղամասերի և գյուղի, Ավան վարչական շրջանի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Չարենցի 12, Խուդյակով 2, 3, 4, 68, 68/1, 70, 84/1, Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46 համարների, Ավանի 7 փ. 1-ին և 4-րդ նրբանցքների և անմիջապես ջրատարից սնուցվող անհատական տնատիրությունների և հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ