Այսօր երեկոյան և ամբողջ հանգստյան օրերին ֆուտբոլասերներին սպասվում են մի շարք հետաքրքրիր հանդիպումներ: Ռուսական sports.ru կայքն առանձնացրել է դրանցից ամենահետաքրքիրները:
«Դ. Բորուսիա»-«Շտուտգարտ»՝ այսօր 23:30
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Բորուսիան կընդունի Շտուտգարտին : «Բորուսիայի» մեկնարկային կազմում կրկին ասպարեզ դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Չնայած հյուրերը առաջատարների ցանկում չեն, սակայն տանտերերի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ դա չի նշանակում, թե դորտմունդցիներին հեշտ խաղ է սպասվում:
«Բարսելոնա»- «Էսպանյոլ», այսօր 23:55
Միայն վերջերս Բարսան կարողացավ հաղթել Ռեալին Էլ կլասիկոյում, իսկ հիմա էլ պետք է մասնակցի դերբիի: Էսպանյոլի հաղթանակն այս խաղում նման է անհավանական մի բանի, սակայ հենց դերբիները նախատեսված են դրա համար, քանի որ այնտեղ պատահում են հրաշքներ:
«Հոֆենհայմ 1899»- «Բավարիա», շաբաթ, 18:30
Այս խաղի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ տանտերերը գտնվելով մրցաշարային աղյուսակի միջի հատվածում, համարվում է Բունդեսլիգայի ամենահետաքրքիր թիմերից մեկը: Հետաքրքիր փաստ` նրանք համարվում են ամենաշատ գոլ խփած և միևնույն ժամանակ բաց թողած թիմը:
«Միլան» - «Ֆիորենտինա», շաբաթ, 23:45
Միլանի թիմը կամաց-կամաց մարում է առաջնությունում, իսկ նախորդ` Պարմայի հետ խաղում Կակայի խփած գոլը միայն յոթերորդն էր սեզոնում: Իսկ Ֆիորենտինան, ընդհակառակը, կարողանում է իրեն դրսևորել և լավ խաղ ցուցադրել:
«Արսենալ» - «Լիվերպուլ», շաբաթ, 21:30
Ոչ ոք չէր մտածում, որ այս երկու թիմերն աշնանը կգլխավորեին մրցաշարային աղյուսակը և այն էլ այդքան արժանիորեն: Այս խաղը թերևս անգլիական առաջնությունում համարվում է ամենահետաքրքիրը: