Վաղը կմեկնարկի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները, իսկ դրանից առաջ ռուսական sports.ru կայքն առանձնացրել է դրանցից ամենահետաքրքիրները:
«Սպարտակ» – «Լոկոմոտիվ», կիրակի , 18:00
Այս խաղը թերևս համարվում է տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը: Երկու թիմերը հավասար միավորներով կիսում են 2-3 հորիզոնականները: Տանտերերը համարվում են գնդակով տիրելու լիակատար լիդերներ, իսկ հյուրերն ամենից շատ են հարվածում դարպասերին: Տանտերերի ցուցանիշները «Լոկոմոտիվի» հետ խաղերում գրավիչ են` և հաղթանակ 9 խաղերում:
Հիշեցնենք, որ տանտերերի թիմում են խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը, սակայն վերջինիս մասնակցությունը խաղին դեռևս հարցականի տակ է:
«Կրասնորդա» - «Կուբան», կիրակի, 13:30
Այս դերբին խոստանում է հետաքրքիր լինել, նամավանդ, որ երկու թիմերն էլ տուրի շրջանակներում աչքի են ընկել փոփոխական խաղով: Նշենք, որ տանտերերի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով սակայն վաղուց իր մարզչի կողմից խաղաժամանակ չի ստանում` բացառությամբ վերջին խաղի, որտեղ էլ դարձավ դուբլի հեղինակ:
«Վոլգա» - «ԲԿՄԱ», շաբաթ, 13:30
ԲԿՄԱ-ն պատրաստվում է նախորդ հաջող խաղից հետո կրկին հաղթանակ տոնել` այս անգամ Նիժնիյ Նովգորոդում, իսկ տանտերերն էլ շարունակում են զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:
«Զենիթ» – «Ակմար» , շաբաթ, 18:30
Սա կարծես թե վերջին շանսն ` լիդերին կանգնեցնելու համար: 8 տուր անընդմեջ տանտերերը անհաղթելի են , սակայն մրցակիցն այս սեզոնում պարտվել է ընդամենը 3 անգամ: Միգուցե հենց նրանց հաջողվի կանգնեցնել առաջատարի հաղթարշավը: