Վրացի լրագրով, մի քանի գրքերի հեղինակ Գիգա Լիպարտելիանին Դեդ Հասանի սպանության մեջ մեղադրում է Բիձինա Իվանիշվիլիին: Գրում է vesti.az ադրբեջանական կայքը` հղում անելով Грузия Онлайн-ին:

Նա հայտնել է, որ Իվանիշվիլիի բանկը 1990-ական թթ. կապ է ուենցել Ուսոյանի և այլ «օրենքով գողերի» հետ, իսկ այժմ նրանց մեջ պատերազմ է գնում:

«Դեդ Հասանին սպանել են այն ժամանա, երբ Բիձինան դարձավ Վրաստանի վարչապետ: 2010 թվականին նրա վրա կրկին կրակեցին, սակայն չսպանեցին: Այս ամենը կապված է Վրաստանի նոր իշխանությունների հետ: Ես գիրք եմ գրել Իվանիշվիլիի սպանությունների մասին: 1990-ական թթ. նա անձամբ պատվիրել է Օտար և Ամիրան Կվանտիշվիլիի սպանությունը: Կան ապացույցներ»,- ասել է լրագրողը:

Yerevannews.am