Sportbox.ru-ի հիմնական փորձագետ Ալեքսանդր Բուբնովը 15-րդ տուրի «Սպարտակի» և «Լոկոմոտիվի» կենտրոնական հանդիպման նախօրեին կանխատեսել է, որ երկու ակումբն էլ բացարձակ հավասար հնարավորություններ ունի հաղթելու համար: Չնայած ըստ ցույց տված խաղի և ֆուտբոլիստների ընտրության հնարավորության առավելությունը Լեոնիդ Կուչուկի ֆուտբոլիստների կողմն է:
«Սպարտակցիների համար դա շատ կարևոր խաղ է, անգամ ամենակարևորը երկրորդ տեղը գրավելու համար: Հասկանալի է, որ մրցաշրջանի երկրորդ կեսը դեռևս առջևում է, սակայն Վալերի Կարպինի ակումբի համար երեք միավորից ավելի բան է խաղարկվում: Երկաթգծայինների հետ խաղում «կարմիր-սպիտակցիները» պետք է ապացուցեն, որ իրենց նախորդ բոլոր հաջողությունները պատահական չեն: Անցած խաղաշրջանի հետ համեմատած ակումբը սովորել է հավաքել միավորներ, աութսայդերներից հիմար պարտություններ այլևս չկան: «Լոկոի» հետ խաղում շատ բան է կախված ինչպիսի տեսք է ունենալու հարձակման գծում, արդյոք դուրս կգա՞ Յուրա Մովսիսյանը խաղադաշտ: Եթե դուրս չգա, գոլ խփելը խնդիր է դառնալու: Գավաթի խաղարկության ժամանակ «Շիննիկի» հետ վերջին խաղում վտանգավոր պահեր ընդհանրապես չկար: Բարրիոս՞: Նա այժմ ընդհանրապես դատարկություն է: Ով է Ուորիսը, մենք դեռևս ոչինչ չգիտենք: Սակայն երբ Մովսիսյանը խաղադաշտում է և Օզբիլիսը կտրուկ ավելացնում է իր խաղային որակները, նրանց հասկանալը շատ լավ է ստացվում»,- նշել է Բուբնովը: