Այսօր առավոտից Երևանի մի շարք համայնքներում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

ՀԷՑ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ հոսանքի մատակարարման խափանումները արդյունք են գլխավոր ենթակայանում տեղի ունեցած խոշոր վթարի:

Նշենք, որ վթարի հետևանքով հոսանքազրկվել է անգամ Երևանի մետրոպոլիտենը, 100-ավոր ուղևորներ առավոտից մնացել են գնացքներում և կայարաններում մթության մեջ: Միայն շուրջ 20-30 րոպե անց հնարավոր է եղել վերականգնել Մետրոպոլիտենի էլեկտրամատակարարումը և ուղեվորներին դուրս բերել այնտեղից: Նշենք, որ այս պահին էլ դեռ էլեկտրամատակարարումը Երևանում ու հանրապետության տարածքում ամբողջությամբ վերականգնված չէ:

ՀԷՑ-ի աշխատակիցները շարունակում են վթարի հետևանքների վերացման աշխատանքները: «Երկու ժամվա ընթացքում կփորձենք խնդիրը լուծել»,- ասացին ընկերության գրասենյակից: