Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասով այն հայտարարությանը, թե ինքն է կանգնած այս ամենի հետևում և իր անձնական վրեժն է լուծում ` քրեագետ Սերգեյ Գալոյանն ասաց, որ ինքն անձամբ զրուցել է Արտուշ Հակոբյանի հոր` Սուրիկ Հակոբյանի հետ, ով հաստատել է իր կողմից արված հայտարարությունը:
«Սուրիկ Հակոբյանը պատմեց, որ ժամանակին ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանն իր բարեկամի տուն էր եկել գումարով նվագելու, սակայն ինքն արդեն կանչել էր նվագողների, ինչի պատճառով կռիվ են սարքել, իրար ծեծել են, իսկ իր տղան եղել է 16-17 տարեկան, հարվածել է Ալիկին, իսկ Ալիկն էլ ասել է` դե դու տես: Ու տարիներ անց` ոխը հանում է: Սա Սուրիկ Հակոբյանի հայտարարությունն է: Ընդունենք, որ սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց ինչու՞ պիտի հատկապես սրանք բռնվեին: Մեկ տարուց ավել դատավարություն է գնում, բայց որևէ կոնկրետ իր չի գտնվել, բացի էտ օդիկոլոնից»,- հավելեց քրեագետը:
Քրեագետի փոխանցմամբ` իր ուսումնասիրություններից պարզել է, որ սարսափելի երևույթներ են կատարվում բանդայի անդամների ընտանիքներում, որոնք անգամ իր թշնամուն ինքը չէր ցանկանա:


