Կապանում կայացած Հայաստանի առաջնության 11-րդ տուրի Գանձասար - Արարատ խաղի ավարտից հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց ֆուտբոլիստների միջև:
Ամեն ինչ սկսվեց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, երբ Հրայր Մկոյանը ձեռքով հարվածեց Արարատի կիսապաշտպան Դարկո Բոնդիչի դեմքին,- այս մասին գրում է totalfootbool.com:
Դրան հաջորդեց զանգվածային ծեծկռտուքը խաղադաշտում, որին մասնակցում էին ինչպես դաշտում գտնվող ֆուտբոլիստները, այնպես էլ պահեստայինները:
Քաշքշոցը շարունակվեց նաև հանդերձարանների մոտ, որտեղ ոստիկաններն էին բաժանում ֆուտբոլիստներին:
Երկու թիմերի մարզիչներն էլ հետխաղային ասուլիսում ափսոսանք հայտնեցին ոչ ֆուտբոլային այս դրվագի համար: