Երեկ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոկոմոտիվին»:
Խաղն ընդացավ առանց հանդիսատես, քանի որ «Սպարտակը» նախորդ տուրում երկրպագուների վատ պահվածքի պատճառով ստացել էր կարգապահական տույժ, ըստ որի երկու խաղ պետք է անցկացներ առանց հանդիսատես:
Խաղի 7-րդ և 17-րդ րոպեներին հյուրերը գոլեր խփեցին, 27-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հյուրերը ևս մեկ գոլ խփեցին արդեն 77-րդ րոպեին:
Championat.com-ը ներկլայացրել է երեկվա խաղի լավագույն դրվագները: