Հայազգի կիսապաշտպան և Դորտմունդի Բորուսիայի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերում Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է իսկապես պայքարել չեմպիոնության գլխավոր հավակնորդ Բավարիայի հետ: Die Welt-ին տված հարցազրույցի ժամանակ Մխիթարյանը բացահայտում է, թե ինչու նա չտեղափոխվեց Անգլիա, հիացմունք է արտահայտում գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նկատմամբ և համարում է, որ Բավարիայի հետ համեմատած՝ իր նոր ակումբը շատ տարբերություններ չունի:

-Հենրիխ Մխիթարյան, ինչպիսի՞ ն է Ձեր զարկերակի աշխատանքը հանգստի ժամանակ:

- Իմ զարկերակի աշխատանը... Ես կխնդրեի այդ հարցը տալ մեր ակումբի բժշկին:

- Մենք այսպիսի հարց ենք տալիս, քանի որ մեզ զարմացնում է ճշգրիտ փոխանցում կատարելու Ձեր կարողությունը ամբողջ խաղադաշտում արագացում կատարելուց հետո:

- Եթե ամեն ինչ ինչպես պետք է ստացվում է, հենց դա էլ իմ խաղն է: Ես միշտ շարժման մեջ եմ, քանի որ ցանկանում եմ լավագույն կերպով օգնել իմ ակումբին: Վճռորոշ կարող է լինել, ճիշտ պահը գտնել և լավ փոխանցում կատարել: Օրինակ, ուրբաթ օրը «Շտուտգարտի» նկատմամբ հաղթանակի ժամանակ ես նկատեցի, որ Ռոբերտ Լևանդովսկին բաց տարածք է բացում Յակուբ Բլաշիկովսկու համար և այդ պահին ես հասկացա, թե որտեղ պետք է ուղարկեմ գնդակը: Եվ այդպիսի հնարավորությունը բաց չթողնելու համար կարևոր է պահպանել դաշտը տեսնելու կարողությունը անգամ արագացում կատարելու ժամանակ:

-Անցած երեք խաղը Ձեր՝ «Բորուսիայում» ելույթներից լավագույն էին: Դուք այժմ ամբողջովին և կատարելապես ադապտացվե՞ լ եք Բունդեսլիգային և Դորտմունդին:

- Ես միշտ ջանում եմ կատարելագործվել: Այն, ինչի ես հասել եմ այս երեք խաղի ժամանակ, ինձ համար արդեն դարձել են պատմություն, անցյալ: Ես այժմ պետք է մտածեմ ապագայի մասին: Չորեքշաբթի օրը մենք խաղում ենք «Արսենալի» դեմ Չեմպիոնների Լիգայում: Ես հուսով եմ ամեն խաղից հետո դառնալ ավելի լավը: Ես ցանկանում եմ ֆուտբոլի մեջ սովորել ամեն ինչ, ինչ կա նրա մեջ: Եվ դրա միջոցով օգնել ակումբին:

- Ինչու՞ Դուք տեղափոխվեցիք «Բորուսիա»: Անգլիայից լավ առաջարկություննե՞ ր ունեիք:

 

- Այո, ես ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունեի: Սակայն ես ընտրեցի «Բորուսիան», քանի որ նրա խաղաոճը իմ դուրը գալիս է: Չեմպիոնների Լիգայում «Շախտիորի» կազմում «Բորուսիայի» դեմ խաղից հետո ես հեռուստացույցով նայեցի ակումբի բոլոր խաղերը: «Բորուսիան» ոչ միայն հիանալի ֆուտբոլ էր ցույց տալիս, այլ նաև ինձ հարազատ խաղաոճ: Ես մտածում էի, որ այս ակումբում ես կարող եմ աճել, զարգացնել ինձ:

- Դուք «Բորուսիային» արժեցաք 27,5 մլն եվրո, սակայն կարող էիք Անգլիայում ավելի շատ վաստակել:

- Այո հնարավոր է: Սակայն ֆուտբոլում փողերը այնքան էլ կարևոր չեն: Իհարկե կարևոր է նաև  աշխատավարձը: Սակայն ինձ համար այն առաջին տեղում չէ, քանի որ ամենակարևորը ֆուտբոլն է: Ես սիրում են ֆուտբոլ, մտածում եմ ֆուտբոլի մասին, զգում եմ ֆուտբոլը: Եվ եթե ես լավ եմ խաղում, ապա ես այսպես թե այնպես ստանում եմ դրա համար փող: Ես տեղափոխվեցի Դորտմունդ, որպեսզի խաղամ և ոչ թե նստեմ պահեստայինների նստարանին, ինպես հնարավոր է լիներ Անգլիայում:

-Դուք Ձեր մանկությունը անց եք կացրել Ֆրանսիայում, որտեղ Ձեր հայրը՝ Համլետը, մասնագիտացված ֆուտբոլիստ էր: Հենց ա՞ յդ ժամանակ Դուք ցանկացաք դառնալ պրոֆեսիոնալ:

- Այո, հայրս խաղում էր այնտեղ: Մենք այնտեղ ապրել ենք յոթ տարի: Երբ հայրս հիվանդացավ, մենք հետ վերադարձանք Հայաստան:

-Ձեր հայրը այնուհետև մահացավ գլխուղեղի ուռուցքից 1996 թվականին:

- Ֆրանսիայում մեր անցկացրած տարիները ես շատ լավ եմ հիշում: Երբ հայրս պատրաստվում էր գնալ մարզումների, ես միշտ կանգնում էի դռան մոտ և հարցնում էի նրան, թե արդյոք կարող է ինձ իր հետ վերցնել: Երբեմն նա դա անում էր, երբեմն ոչ: Նա միշտ հուզվում էր, որ ես այդ պահին կարող եմ ինչ-որ վատ բան անել: Սակայն Հայաստան վերադառնալուց հետո ես նրան ասացի, որ ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այն ժամանակ դա ռիսկային նպատակ էր թվում, քանի որ այն ժամանակ շատ փոքր էի մարմնով: Մարդիկ ասում էին.« Այո, նա շատ լավ տեխնիկա ունի, սակայն շատ թույլ է»: Դժբախտաբար հայրս չկարողացավ տեսնել, թե ես իրականում ինչի կարողացա հասնել:

-Շատ գերմանացիներ Ձեր հայրենիքի մասին շատ բան չգիտեն: Որպես անկախ պետություն, Հայաստանը Ձեզնից երիտասարդ է:

-Այո 22 տարեկան է: Սակայն մենք շատ հին ազգ ենք շատ հին մշակույթով: Մենք առաջին պետություն ենք եղել, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, որի ազդեցությունը մինչև այժմ զգալի է: Իհարկե գոյություն ունեն նաև որոշ սոցիալական խնդիրներ: Միջին աշխատավարձը երբեմն չի բավարարում այնպիսի հիմնական պահանջների համար, ինչպիսիք են սնունդը և հագուստը:

- Դուք երեք անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել: Դուք Ձեզ զգու՞ մ եք ազգային հերոս:

- Ոչ, իհարկե: Ես հասարակ տղա եմ: Ես երբեք թույլ չեմ տվել ինձ երազել դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ: Իհարկե, ինձ ճանաչում են փողոցում, ստորագրություն են վերցնում: Ես մեծ հաճույքով տալիս եմ ստորագրություններ, քանի որ այն ֆուտբոլիստի կյանքի մի մասն է կազմում: Եվ եթե դա երջանիկ է դարձնում մարդկանց, ապա այն երջանկացնում է նաև ինձ: Սակայն աստղ ես ինձ չեմ համարում:

- Քևին Գրոսկրոցը արդեն հասցրե՞ լ է փոխանցել, թե ինչ է նշանակում «Բորուսիայի» ֆուտբոլիստ լինել:

-Այո, իհարկե: Նա ծնունդով Դորտմունդից է և ապրում է այս ակումբի համար : Օրինակ նա արդեն ամեն ինչ պատմել է Շալկեի մասին: Նա ինձ պատմել է, որ Դերբին ամենակարևոր խաղն է հանդիսանում: Եվ դա ճիշտ է: Դա հինալաի մթնոլորտ էր, այդպիսի մի բան ինձ դեռ ծանոթ չէր: Ես շատ ուրախ եմ, որ ես հաղթեցի Դորբիում:

- Վերջին տարիներին «Բորուսիան» դարձել է «Բավարիայի» հիմնական մրցակիցը: Գտնու՞ մ եք, որ որպես ակումբներ նրանց մեջ մեծ տարբերություն կա:

- Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների և մարզիչների մակարդակին, ապա տարբերություն չկա: Սակայն ինչ վերաբերվում է խաղի փիլիսոփայությանը, ապա այն առկա է: Բավարիան առաջին հերթին խաղը կառուցում է կարճ փոխանցումների վրա, նա գրեթե միշտ տիրում է գնդակին: Մենք բոլորովին այլ ֆուտբոլ ենք խաղում, մեկ հարձակողական, մեկ պրեսինգի ուժեղացումով, մեկ հակահարձակման կողմնորոշմամբ:

-Ինչի՞ եք Դուք ցանկանում հասնել ակումբի հետ Բունդեսլիագյում:

- Եթե դա հնարավոր է Բավարիայից շատ հետ չմնալ, ինչպես անցած մրցաշրջանում: Ես գտնում եմ, որ մենք պետք է դրան հասնենք: Իհարկե ես կցանկանայի Բորուսիայի հետ տիտղոսի հասնել: Մրցաշրջանի սկզբում բոլոր փորձագետները նշում էին, որ դա հնարավոր չէ, որպեսզի Բավարիայից բացի Գերմանիան մեկ այլ չեմպիոն ունենա: Ես կարող եմ միայն ասել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում և մրցաշրջանի վերջում կտեսնենք, ինչ կստացվի դրանից:

Դուք գտնում եք , որ Բորուսիան Չեմպիոնների լիգայում կարո՞ ղ է կրկնել անցյալ խաղաշրջանի հաջողությունը:

 

- Իհարկե դա անսովոր էր, թե ինչ ցույց տվեցին տղաները Չեմպիոնների Լիգայի անցած խաղարկության ժամանակ : Այժմ մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել «Արսենալի»,«Նապոլիի» և «Մարսելի» հետ: Սակայն մենք ամեն ինչ կտանք, յուրաքանչյուր խաղում հաղթելու համար և դրանով իսկ առաջ գնալու համար: Իհարկե մենք մեծ հաճույքով կրկնեինք անցած խաղաշրջանում ունեցած հաջողությունները, սակայն առաջին հերթին մենք պետք է հաղթենք մեր տնային խաղերում:

- Արդյոք Բորուսիան Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների թվու՞ մ է:

- Ինձ համար այս մրցաշարում ֆավորիտներ չկան: Սա այն մրցաշարն է, որտեղ դու չպետք է թույլ տաս շատ սխալներ, ուստի այստեղ հարցը ոչ միայն ակումբի ֆուտբոլիստների որակի, այլ նաև կայունության մասին է:

- Այս շաբաթ լավ նորություն կար: Յուրգեն Կլոպը իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվակա՞ նը:

- Իհարկե դա շատ լավ նորություն է, քանի որ իսկապես հաճելի է նրա հետ աշխատել: Եվ ուղղակի հաճույք է պատճառում նրա հետ խոսել: Յուրգեն Կլոպը մեծ մարզիչ և մեծատառով մարդ է: