Ինչպես արդեն հայտնել էինք, խորհրդարանում Էներգետիկայի նախարար Արմեն Մովիսյանի ելույթից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երկու հարց ուղղեց նախարարին: Նրա երկրորդ հարցը վերաբերում էր գազի գնի պայմանագրին և ռուսական կողմից սպասվող սուբսիդավորմանը: Պատգամավորը ցանկանում էր իմանալ` ի վերջո պայմանագիր ստորագրվելու է թե ոչ:
Ի պատասխան այս հարցի` նախարարը նշեց, որ գազի գնի վերաբերյալ բավականին երկար տևեցին քննարկումները: «Ռուսական կողմի հետ համաձայնության եկանք: Եկանք փաստաթուղթ ստեղծեցինք, որը պետք է ստորագրվեր, սակայն Մաքսային միության հարցն առաջ եկավ և այդ խնդիրը պետք է լուծվի դրա շրջանակներում», - պարզաբանեց նա:
Պատգամավորը ցանկացավ հստակեցնել` նախարարը վստա՞հ է, որ գազի գնի տարբերությունը սուբսիդավորվելու է ռուսական կողմից, ինչին նախարարը դրական պատասխան տվեց: