Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «բանդայի գործով» հերթական դատական նիստը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:
Սակայն, ինչպես YerevanNews.am–ի թղթակցին հայտնի է դարձել, նիստը դեռևս չի սկսվել` ելնելով այն հանգամանքից, որ ամբաստանյալներից Քյարամ Ամոյանի ինքնազգացողությունը վատացել է, և դատարան շտապ օգնություն է կանչվել: Պատճառները դեռևս հայտնի չեն:
Նշենք նաև, որ մյուս ամբաստանյալները նույնպես չեն ներկայացվել նիստերի դահլիճ: