42 րոպե ուշացումով Կենտրոն և Նորք –Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացավ «բանդայի գործով» հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նիստն ուշացել էր, քանի որ գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանն իրեն վատ էր զգացել, և դատարան Շտապ օգնություն էր կանչվել:
Նիստի մեկնարկին վերահրապարկվում էին գործի նյութերը, սակայնՔյարամ Ամոյանը խնդրեց դատարանին, իր վատ ինքնազգացողության պատճառով նիստն անկացնեն առանց իր մասնակցության: Դատարանը մերժեց միջնորդությունը,ք անի որ առանց Ամոյանի նիստն ընդհանալ չի կարող և առաջարկեց Շտապ օգնություն կանչել, սակայն Ամոյանը հրաժարվեց:
Ամոյանի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց, որ այնուամենայնիվ Շտապ օգնությունը կանչվի, քնաի որ իր վստահորդն իրեն լավ չի զգում:
Այժմ դատարանը հայտարարել է ընդմիջում, և Ամոյանի համար Շտապ օգնություն է կանչվել: