Նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է.«

Մեզ մոտ ամեն անգամ պատմությունը կրկնվում է` ժողովուրդը արդարություն է պահանջում և փորձում է արդարության իր պահանջն իրականացնել այն մարդու միջոցով, որը պատրանք է ստեղծել, թե ուժեղ է: Մարդկանց էլ թվում է, որ այդ "ուժը" կարող է իրենց արդարության պահանջը բավարարել և աչք են փակում նրա վրա, որ այդ "ուժն" ինքն էլ արդար չէ, ինքն էլ է խաբել ու խաբում: ՈՒ քանի դեռ արդարություն ուզողները չեն հասկացել, որ իրական ուժը հենց ինքը` ճշմարտություն կոչվածն է, որի առաջ բոլոր մնացյալ "ուժերն" անզոր են,քանի դեռ պատրաստ են անտեսել իրենց նախընտրած "ուժի" սուտը` շարունակելու են մնալ այս անհուսության գարշահոտ տեղապտույտի պատանդը»: