Հրապարակվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի(AİBA) վարկանիշային աղյուսակը: Ցուցակը կազմվել է Ղազախստանի Ալմաթա քաղաքում կայացած արդյունքների հիման վրա, որտեղ հայազգի բռնցմարտիկները բավարար բարձր դիրքեր են զբաղեցրել:


Այսպես 46-49 քաշային կարգում երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը ներկայացնող Եվրոպայի կրկնակի(2006 և 2013) չեմպիոն Դավիթ Հայրապետյանը:


52 կգ քաշային կարգում կրկին երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող կրկնակի աշխարհի չեմպիոն(2011 և 2013)հայազգի Միշա Ալոյանը: Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աբգարյան Նարեկը զբաղեցրել է 31-րդ տեղը:


56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:


60 կգ քաշային կարգում Բելառուսը ներկայացնող Վազգեն Սաֆարյանցը զբաղեցրել է 10-րդ տեղը:


64 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանը 10-րդ հորիզոնականում է, իսկ Գերմանիան ներկայացնող Հարությունյան Արտյոմը՝ 17-րդ:


69 կգ քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Մարության Արայիկը զբաղեցրել է երորդ հորիզանականը, իսկ Հայաստանը ներկայացնող Ամիրխանյան Արամը՝16-րդը: