«Հրապարակը» գրում է, թե այսօր լրանում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը: Թեպետ, ըստ օրենքի, նա եւս մեկ անգամ առաջադրվելու հնարավորություն ունի, բայց վերջերս լուրեր կային, թե Սերժ Սարգսյանը մտադիր է փոխել նրան:

Սակայն Զաքարյանը երեկ գնացել է ԱԺ՝ պատգամավոր, իր որդու քավոր Մհեր Սեդրակյանի մոտ: Նա բարձր տրամադրություն է ունեցել եւ լրագրողների հարցերին չի պատասխանել: «Ձեզ հետ լավ է, բայց ձեր հարցերին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կներկայանամ Ազգային ժողով»,- ասել է Զաքարյանը՝ ըստ էության չբացառելով իր վերանշանակման հավանականությունը:

Հիշեցնենք. մամուլը գրեց, որ նրա համար միջնորդել են գեներալներ Մանվելն ու Սեյրանը: Սակայն, բացի գեներալների հետ մտերմությունից, Զաքարյանն ավելի ազդեցիկ հովանավոր էլ ունի՝ ԱՄՆ-ից բարերար Ալբերտ Բոյաջյանը, ով պարբերաբար ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ ջերմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ: