Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այս տարի արգելված խթանիչներ օգտագործած ծանրորդների ցանկը: Որակազրկվել են շուրջ 40 ծանրորդներ, որոնցից 6-ը ներկայացնում են Հայաստանը:
Հայ մարզիկներից 5-ը որակազրկվել են մինչեւ 2015 թվականի փետրվարը, իսկ մեկը՝ Նաիրա Հարությունյանը՝ ցմահ:
Որակազրկված հայ մարզիկներն են՝
Անդրանիկ Կարապետյան (Եվրոպայի 2013թ. առաջնություն, 4-րդ տեղ,
Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնություն, բրոնզե մեդալ)
Գոռ Մինասյան (Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության փոխչեմպիոն)
Դավիթ Գասպարյան (Աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է 26-րդ հորիզոնականը)
Աշոտ Բեգազյան, Մարգարիտա Ղազարյան, Նաիրա Հարությունյան: