Մեկը նախընտրում է առողջ պրեսինգային խաղը, իսկ մյուսը նախընտրում է գնդակ պահելու մոդելը, սակայն ինչքան բացահայտ են Դորտմունդի Բորուսիայի և Արսենալի տարբերությունները, նրանց գլխավոր մարզիչները ունեն նաև որոշ նմանություններ:
Երկու թիմերն էլ ամենահետաքրքրաշարժ ֆուտբոլն են ցույց տալիս ներկա պահին Եվրոպայում և հանդիպելու են միմյանց հետ այս խաղաշրջանում արդեն երկրորդ անգամ չորեքշաբթի օրը, երբ Դորտմունդը Վեսթֆալեն ստադիոնում ընդունելու է Արսենալին՝ Լոնդոնում երկու շաբաթ առաջ 2-1 հաղթանակից հետո:
Երկու կողմն էլ սիրում է ներկայացնել հարձակվողական ֆուտբոլ և հայտնի են դարձել իրենց արատահայտիչ խաղաոճով:
Երկուսն էլ մեծ արժեք են տալիս ակումբի երիտասարդ ֆուտբալիստներին: Նրանք ուշադրությամբ հետևում են երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներին և քաջատեղյակ են, թե ինչպես երիտասարդ ֆուտբոլիստների խաղամակարդակը բարձրացնել:
Երկու մարզիչն էլ հռչակ են վայելում՝ սեղմ բյուջեով հիանալի ֆուտբոլային ակումբներ ստեղծելու համար:
Դորտմունդը սնանկության եզրին էր հայտնվել 2005 թվականաին, իսկ Արսենալը պարտքի մեջ էր հայտնվել Էնֆիլդ ստադիոնի կառուցման պատճառով: Վենգերը 17 տարի անցկացրել է Արսենալում և նրա փորձը թույլ տվեց նրան հասկանալու, որը ակումբը գանլով աճում է և Հայբուրին այլևս չի գոհացնի:
Կլոպը միաժամանակ Սիգնալ Իդունա Պարկում անցկացրել է ընդամենը հինգ տարի, սակայն վերջերս պայմանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2018 թվականը շարունակելու է մնալ որպես Բորուսիայի գլխավոր մարզիչ: Նրանց նվիրավածությունը շատերի, այդ թվում նաև՝ իրենց ֆուտբոլիստների համակրանքն է առաջացրել:
Այնուամենայնիվ նրանց բաժանում է նպատակների հասնելու ճանապարհները: Այսպես, եթե Վենգերն ավելի շատ հաշվարկում է, կենտրոնանում երկարաժամկետ նպատակների վրա, ապա Կլոպը երբեմն աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, որը ցուցադրվում է նաև ակումբների խաղերում:
Կլոպը վերջերս շատ իրավացիորեն նկատել է. «Նա(Վենգերը) սիրում է գնդակ պահել, խաղալ ֆուտբոլ, փոխանցումներ, այն նմանվում է երաժշտական նվագախմբի, սակայն այն հանգիստ երգ է, իսկ ես սիրում եմ ծանր մետալ»: