Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգի առաջին հարցն է եղել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը:

Ծեծկռտուքին մասնակցելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն որոշում է ընդունվել`

1.1 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին (N 1483) որակազրկել 2 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

1.2 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արթուր Ավագյանին (N 1982) որակազրկել 1 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

1.3 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արմեն Տատինցյանին (N 764) որակազրկել 2 խաղով պայմանական: 1.4 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Դարկո Բոնդիչին (N 23561) որակազրկել 2 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

1.5 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Ստեփան Ղազարյանին (N 879) որակազրկել 1 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

 

Լուսանկարը՝ totalfootball.am