«Սթոք Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին հաջողվեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղում սեփական տուգանային հրապարակից գնդակն ուղարկել հակառակորդի դարպասների մեջ: Այս կապակցությամբ sports.ru կայքը ներկայացնում է  անգլիական ֆուտբոլում դարպասապահների ամենահիշարժան գոլերը:

Հակառակորդի դարպասներին գոլ խփած առաջին դարպասապասի անունը եղել է Չարլս Վիլյամս: Չարլին անմահացրել է իր անունը 1900 թվականի ապրիլի 14-ին՝ «Մաչեսթեր Սիթի»-« Սանդերլենդ» խաղի ժամանակ:

Լեգենդար Փիթեր Շիլթոնը կարիերայի սկզբում հաջողվել է գործակցին անհարմար դրության մեջ դնել: Վերջինս հեռացել է դարպասներից, ինչի պատճառով ստիպված է եղել գնդակը հանել իր պաշտպանած դարպասներից: Այդ ժամանակ Փիթերը եղել է ընդամենը 18 տարեկան:

 Փիթեր Շմեյհել

Վոլգոգրադյան «Ռոտորը» Ուեֆայի 1/32 րդ փուլում կարողացել էր տանը «Մանչեսթեր Յունայթեդի հետ ոչ ոքի խաղալ 0-0: 1995 թվականի սեպտեմբերի 26-ին պատասխան խաղի ժամանակ «Օլդ Տրաֆորդում» Ռոտորը առաջ էր ընթացել 2-0 հաշվով, որին անգլիացիները պատասխանեցին Փոլ Սքոուլսի և դարպասպահ Պիտեր Շմեյհելի գոլով, սակայն այդպես էլ չկարողացան հաջորդ փուլ անցնել:

 Փոլ Ռոբինսոն

Փոլ Ռոբինսոնը Լիգայի խաղարկության ժամանակ 2003 թվականի սեպտեմբերի 24-ին «Սուինդոնի» դեմ խաղի իրական հերոսը դարձավ: Նա նախ խաղի վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ այնուհետև կարողացավ յորքշիրցիների համար հաղթել 11 մետրանոցների շարքը:

 Բրեդ Ֆրիդել

2004 թվականի փետրվարի 21-ին «Չարլտոն»-«Բլեքբերն» խաղում սափրագլուխ ամերիկացի դարպասպասը կարողացավ դառնալ գոլի հեղինակ, սակայն դա «Բլեքբերնին» չփրկեց, քանի որ « Չարլտոնը» կարողացավ հանդիպման հաղթական գոլը խփել:

 

Ադամ Ֆեդերիչի

 2008 թվականի դեկտեմբերի 26-ին «Ռեդինգ»-«Կարդիֆի» խաղի ժամանակ Մարկուս Հանեմանին փոխարինման դուրս եկած Ադամը արձագանքեց Սթիվ Հանտի փոխանցմանը և 96-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ :

Իան Թորներ

Շոտլանդացին կարողացավ աչքի ընկնել «Էվերտոնում», սակայն իր կարիերայի մեծ մասը անց է կացրել ավելի ցածր մակարդակով ակումբներում: 2011 թվականի ամռանը Իան Թորները «Պրեսոտոն Նորթ Էնդի» դարպասպահը այնպես հաջող դուրս հանեց իր տուգանային հրապարակից, որ այն հայտնվեց մրցակցի՝ « Նոթս Կաունգի» դարպասներում:

Թիմ Հովարդ 

2012 թվականի հունվարի 5-ին «Էվերտոն»- «Բոլթոն» խաղի ժամանակ կարողացավ աչքի ընկնել դարպասապահ Թիմ Հովարդը:

Ասմիր Բեգովիչ

 2013 թվականի նոյեմբերի երկուսին Պրեմիեր Լիգայի «Սթոք Սիթի»- «Սաութհեմփթոն» խաղի ժամանակ արդեն 12-րդ վայրկյանին Ասմիր Բրեգովիչը կարողացավ գոլի հեղինակ դառնալ: