Քիչ առաջ մեկնարկեց ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը: ՀՀՇ տարածքային կառույցներին բաժանավել են 630 մանդատ, սակայն գրանցվել է 430 պատվիրակ: Համագումարին մասնակցում են ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջահանգիրյանը, Արամ Մանուկյանը: Վերջինս հայատարարեց, որ համագումարի օրակարգում կա 1 հարց` ՀՀՇ-ի վերաբերմունքը ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի որոշմանը:
Այնուհետև պատվիրակներից ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Բաբկեն Արաքցյանը հորդորեց, որ օրակարգում ներառվի ևս 3 հարց, այն է. ՀՀՇ-ն չի ընդունում փետրվարի 18-ի ընտրությունների արդունքը, դիտորդների մակերեսային գնահատականները և, որ ՀՀՇ-ն կանգնած է սահմանադարական կարգի վերականգման ժողովրդի պայքարի կողքին:
Համագումարի անդամները հաստատեցին օրակարգում ներառելու այս երեք հարցերը: Արամ Մանուկյանը, որպես համագումարի զեկուցող հայտարարեց, որ մեր երկրում ստեղծվել է նոր լարված իրավիճակ: ՀԱԿ-ը կարիք ունի կազմակերպչական կառուցվածքային փոփոխությունների: Վերջինս ասաց նաև, որ ՀՀՇ-ն վերանվանվելու է Հայ Ազգային կուսակցության և հավելեց, որ այդ հարցը քննարկել է նաև երիտասարդ կուսակցականների հետ և նրանք վստահեցրել են, որ վերանվանման դեպքում շատ անդամներ կունենա նոր կուսակցությունը:
«Այս քայլի արդյունքում, ՀՀՇ-ն չի լուծարվում, ստեղված նոր կառույցը լինելու է ՀՀՇ-ի իրավահաջորդը»,- Արամ Մանուկյանը բոլոր պատվիրկաներին հորդորոց, որ կողմ քվեարկեն: