Спорт-Экспресс»-ը ամփոփել է Ռուսաստանի 2013/14 առաջնության առաջին շրջանի արդյունքները և կազմել է լավագույն 5 ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ ընդգրկվել է նաև Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա 6,18 միավորով 4-րդն է:
«Երկար էր մտնում հունի մեջ, սակայն, կարծես թե նրան հաջողվեց տեղից արագորեն պոկվել: Առաջին շրջանի կեսերին վերականգնեց իր ռմբարկուական հատկանիշները, վստահություն ձեռք բերեց ու դարձավ առաջնության առաջատարներից մեկը` խփած գոլերի քանակով: Գոլերը խփում էր տարբեր ձևերով` մեկ ակնթարթ, մեկ սանտիմետր առաջ անցնելով պաշտպանից, արագ դրիբլինգից հետո, մոտ տարածությունից ու տուգանայինի մատույցներից դուրս կատարած հարվածներով: Մի խոսքով, վերգտավ նախկինում կորցրած իրեն հատուկ խաղը», - գրում է պարբերականը:
Հայ ֆուտբոլիստից առաջ են անցել բրազիլացի Հալկը («Զենիթ»), սենեգալցի Դամե Ն՛Դոյեն («Լոկոմոտիվ») եւ ռուս Ալեքսանդր Կոկորինը («Դինամո»)։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					