Milliet թուրքական ամսագիրն անդրադարձել է հայկական ընտրություններին և հայ-թուրքական հարաբերություններին : Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

«Հաշվի առնելով այն, թե ինչ պայմաններում են Հայաստանում կայացել նախագահական ընտրությունները, ապա Սերժ Սարգսյանի վերընտրումը քվեարկության առաջին իսկ շրջանում կարելի էր կանխատեսելի համարել:

Տարօրինակ է համարվում այն, որ քարոզարշավի ժամանակ այն թեկնածուները, որոնք կարող էին մրցակից լինել Սերժ Սարգսյանին, որոշեցին չմասնակցել ընտրություններին: Նրա հիմնական մրցակիցը կարող էր լինել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն 68-ամյա քաղաքագետը տարիքի պատճառով հրաժարվեց մասնակցել ընտրություններին:

Թեկնածուներից մեկը` Պարույր Հայրիկյանը, քարոզարշավի ժամանակ վիրավորվեց: Նրա վրա զինված հարձակում էին կատարել: Երկրորդ թեկնածուն` Անդրիաս Ղուկասյանը, պահանջում էր թույլ չտալ Սերժ Սարգսյանին մասնակցել ընտրություններին: Սակայն, տեսնելով, որ նրա պահանջը անպատասխան են թողնում, հացադուլ հայտարարեց: Երրորդ թեկնածուն` Գագիկ Ծառուկյանը, հրաժարվեց մասնակցել ընտրություններին` համարելով դրանք «անարդար»:

Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը արտաքին գործերի նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որը, թեև ստացել էր ընտրողների 37 տոկոսը, ընտրությունները կեղծ է համարում:

Չնայած այդ ամենին, 59-ամյա Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրություններում և պահպանեց նախագահի աթոռը ևս 5 տարով:

Թեև ՀՀ նախագահի ջանքերը մեծ էին, բայց նրա ղեկավարման առաջին հատվածը չի կարելի չափազանց հաջող համարել: Երկրում հիմնական խնդիրը մնում է տնտեսությունը և աղքատությունը: ՀՀ-ում գործազրկությունը կազմում է 16 տոկոս, իսկ արտագաղթը դեռ շարունակվում է:

Հայաստանի ներքին քաղաքականության մեջ շարունակում են մնալ որոշ դժվարություններ, մասնավորապես` Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկարողանա հաջողությունների հասնել պաշտոնավարման երկորորդ շրջանում: Դա կախված է նրանից, թե որքանով Սերժ Սարգսյանը կփոխի ավելի վաղ կիրառված քաղաքականությունը և որքան համարձակ կլինի: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը մեծ հանրավորություններ կբացի Երևանի առջև:

Թուրքիայի տեսանկյունից առաջին հայացքից Երևանի հետ հարաբերությունների մասին կարելի է ասել հետևայալը. «Նրանց ներկայիս վիճակը մեզ չի վնասում: Հայաստանն ավելի դժվար իրավիճակում է գտնվում: Մենք ուժեղ ենք: Մենք կարող ենք սպասել այնքան ժամանակ, մինչև իրենք կսկսեն հետևել պայմաններին»:

2009 թվականին Հայաստանը և Թուրիան Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրեցին` հույս ունենալով, որ դա երկկողմյա նորմալ հարաբերություններ կահաստատի և մոտ ապագայում թույլ կտա բացել սահմանը: Սակայն մի փոքր ուշ, հաշվի առնելով Ադրբեջանի անհանգստությունները, Անկարան պայման դրեց. «Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը չպետք է ձեռնարկի անկանխատեսելի քայլեր»: Այդ պայմանը չընդունվեց: Մինսկի խմբի պայմանները ևս արդյունք չտվեցին: Լեռնային Ղարբաղի հարցը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները սառեցված են:

Իրականում հարաբերությունների նման վիճակը օգուտ չի նաև Թուրքիային: Սահմանի փակ մնալը և մայրաքաղաքների միջև վեճը երկու երկրների վրա էլ լավ չի անդրադառնում:

Հայ-թուրքական հարբերությունների մասին «դոսյե»-ի բացումը նպատակահարմար կլիներ: կարելի է փորձել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղաված բանաձևեր մշակել: Արդյո՞ք նորընտիր նախագահը պաշտոնավարման երկորրոդ շրջանում կհայտնի նման մտադրություն»: