«Ժամանակի» զրուցակիցն է ԱՄՆ Լոս անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը։ Հատված հարցազրույցից.
Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր որդու արարքը, ճի՞շտ էր այս քայլին դիմելը, գուցե ծայրահե՞ղ էր։
Իր ամբողջ գործունեության հիմնական նպատակը արդարության հետեւից գնալն էր, եւ պրովոկացիոն ձեւով սարքեցին էդ բոլորը, էդ խաղաղ երթը պրովոկացիայի ենթարկեցին, այնպես որ, ես հիմա տեղյակ չեմ՝ իրավիճակը ոնց ա, ինչ ա, ինչ ա կատարվել, ինքը ինչ վիճակում ա… ի՞նչ գիտեք, որեւէ բան գիտե՞ք իր մասին:
Բերման են ենթարկել…
Նենց լուրջ բաներ կատարվել ե՞ն, լուրջ դեպքեր եղե՞լ են, թե՞ չէ:
Պայթյուններ են եղել, լարված իրավիճակ…
Պայթյունները ոստիկանությունը կսարքի, էդ հեչ, պրովոկացիան КГБ-ն կանի…Պայթեցնելը ոչ մի իմաստ չուներ, որ էնտեղ պայթեցներ:
Դուք նախապես տեղյա՞կ էիք, որ ինքն ինչ-որ բան էր ծրագրել:
Ես իմացա, որ ինքը Ազատության հրապարակում նստացույց է անում եւ ասում է՝ ես հեղափոխություն եմ անում, էդքան բան գիտեի:
Բայց հայտարարել էր բենզինի շշերով հեղափոխության մասին:
Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երեւույթը… ի պաշտպանություն Շանթի, որովհետեւ կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչեւ անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմեմ։
Ի՞նչ եք կարծում՝ Ձեր որդուն ինչ է սպասվում հիմա:
Ես չեմ իմանում՝ ինչպես իրանք կորոշեն, ընդհանրապես մեր ընտանիքի դեմ թշնամաբար է КГБ-ն տրամադրված, հատկապես՝ Մոսկվայի կողմից: Հայրս նստել ա, մայրս նստել ա, եղբայրս նստել ա, ես նստել եմ, տղաս նստել ա… էդ կոմունիստների կարգերում, նենց որ՝ հնարավոր չի, կամ պետք ա, ինչպես ինձ ասեցին՝ հեռացի երկրից, վտարեցին, նույնը թող անեն Շանթին: Շանթը իրա տեսակով մեր ցեղն ա, հեղափոխականի տեսակ ա ինքը: Իրա խառնվածքը հեղափոխականի խառնվածք ա, ինքը արդարություն սիրող անձնավորություն ա: Ամբողջ էս երևույթը երկրի մեջ կատարվող անարդարացի վերաբերմունքի հետևանքն ա»,- մեջբերում է «Ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: