Արարատի նախընտրական կրքերն ավելի շատ եռում են Երեւանում, քան նախընտրական Արարատում, քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը ԲՀԿ-ականներն աղաղակում են` ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին։։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում. «Կա՞ նման բան. երեկ հարց ուղղեցինք ԲՀԿ-ական թեկնածուին՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ–ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանին։ «Ես որոշել եմ՝ հեռախոսով լրագրողների հետ աշխատանքներ չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե ուզում եք բան իմանաք, զանգեք Նաիրային (նկատի ունի Զոհրաբյանին), ճանաչում եք, չէ՞, նրան»,–պատասխանեց ընկերոջ կնոջ թաղմանը գտնվող թեկնածու Բարսեղյանը։ Ինչու՞՝ Ձեզ արգելե՞լ են խոսել։

Հարցից անակնկալի եկած թեկնածուն կարկամած պատասխանեց. «Ե՞ս, ես միշտ բլբլացող տղա եմ, ինձ ոչ մեկ էլ չի կարող արգելել»։ Բա այդ բլբլացող տղան ի՞նչ եղավ հիմա։ «Վերջ, վերջ, անհարմար է, այստեղ բոլորն ինձ են նայում, ես էլ չեմ կարող խոսել»։ Իրականում Բարսեղյանին իսկապես արգելել են ուղիղ շփվել լրագրողների հետ՝ նրա հախուռն բնավորությունը հաշվի առնելով։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցը Հայաստանի հանրապետական կուսակցությունից առաջադրված, «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանն է, ում նախընտրական բուկլետն ասելիք է դարձել Արարատում՝ իր զավեշտալի ձեւակերպումների եւ Ավշարի սեփականատերերի բարեգործություններին նվիրված ներդիրի պատճառով»,- գրում է «Հրապարակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: