Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին (Տամոժնի Գագո) պատկանող Ucom ընկերության մեջ իր «ուրույն» մասնաբաժինն ունի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ու նաեւ նրա միջնորդությամբ է, որ նախօրեին Ucom-ը Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատոր դարձավ: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից: Վերջինս ասել է, թե իրականում նման բան չկա: