Վաղ առավոտից խոսակցություններ են շրջանառվում են, որ Վանաձորի քաղաքապետ` Սամվել Դարբինյանը հրաժարական է տվել: Սակայն վերջինս կամ չի պատասխանում հեռախոսազանգին կամ հերքում է տարածված խոսակցությունը:
Նշենք, որ ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ իրեն հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը և քաղաքապետը հրաժարական է տալիս...:
Խոսքն այն հարցազրույցի մասին է, երբ Hetq.am-ը զրուցել է Վանաձորի քաղաքապետի հետ, վերջինս պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, մասնավորապես ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
Ստորև ներկայացնում ենք ձայնագրությունը.